Անհատների կողմից վաճառվող ծառեր

Մրգաշատ

Վաճառված

Չվաճառված

-
Անուն Տարի Տարիք Գին Կոդ QR Զամբյուղ
Գրառումներ չեն գտնվել
Loading...

Հաշվիչ
i

Ծառի տեսակ
Տնկման տարի
Գնման գինը
Ծառերի քանակը
Հաշվ. ժամ-ված (տարվա մեջ)
Գնման գինը: 1 կգ վաճառքի արժեք : 2800
Տարի Տարիք Քանակ Ծառի 1 տարվա բերքատվություն Ընդհանուր գնումների գին Եկամուտ Ծախս Շահույթ Միջին տարեկան %
Ընդհանուր գումար :

0

Միջին տարեկան %

:

0

%

Ընդհանուր շահույթ

:

0

֏
Շահույթ բերքի վաճառքից 0 ֏

Մրգաշատի նուշի այգիներ
Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում տեղակայված է ժամանակակից և բարձր արդյունավետությամբ նուշի այգիներ, որը պատկանում է 1SQ Ագրո ընկերությանը։ Այն հիմնադրվել է 2024 թվականին և զբաղեցնում է շուրջ 63 հեկտար տարածք, որտեղ տնկված է ավելի քան 18 000 իսպանական նուշի ծառ։ Նախագիծը ստեղծվել է երկարաժամկետ գյուղատնտեսական ներդրումների և կայուն եկամտաբերության ապահովման նպատակով՝ կիրառելով ժամանակակից ագրոտեխնոլոգիաներ և միջազգային փորձը։ Այգին հիմնված է բարձրորակ իսպանական սորտերի հիման վրա, որոնք ընտրվել են՝ հաշվի առնելով Հայաստանի կլիմայական պայմանները և նուշի միջազգային շուկայի պահանջարկը։ Այգին նախագծվել է ինտենսիվ մոդելով, որը ապահովում է բարձր բերքատվություն, արդյունավետ ջրօգտագործում և երկարաժամկետ արտադրողականություն։

Նախագծի հիմնական ցուցանիշները
 Տարածք — 63 հեկտար
 Գտնվելու վայրը — Արմավիրի մարզ, Մրգաշատ համայնք
 Ընկերություն — 1 SQ ագրո
 Մշակաբույս — նուշ
 Ագրոտեխնոլոգիա — ինտենսիվ այգեգործություն
 Ոռոգման համակարգ — կաթիլային ոռոգում

 Նախագծի նպատակ — երկարաժամկետ գյուղատնտեսական ակտիվների
ստեղծում

Ժամանակակից գյուղատնտեսություն
Այգին հիմնադրվել է՝ կիրառելով նորագույն գյուղատնտեսական
տեխնոլոգիաներ.
 ինտենսիվ տնկման սխեմա
 կաթիլային ոռոգման համակարգ
 հողի մշտական ագրոքիմիական վերահսկում
 ժամանակակից ագրոնոմիական կառավարում
Այս մոտեցումը ապահովում է ծառերի առողջ զարգացում, բարձր բերքատվություն և այգու երկարատև արդյունավետ շահագործում։

Կայուն և թափանցիկ ներդրումային մոդել
Մրգաշատի նուշի այգիները հանդիսանում են գյուղատնտեսական ակտիվների ներդրումային ծրագրի կարևոր մաս։ Ներդրողները հնարավորություն ունեն մասնակցել իրական գյուղատնտեսական նախագծին՝ հիմնված իրական ծառերի և իրական արտադրության վրա։ Ընդհանուր 63 հա այգիներում տնկված 18 000 ծառերից 1000 հատը ներառվել է ներդրումային ծրագրում ՝ներկայացվել են վաճառքի GreenInvest.ai հարթակում:

Բնակլիմայական պայմաններ

Մրգաշատ համայնքը գտնվում է Արմավիրի մարզում՝ Արարատյան դաշտավայրում, որը Հայաստանի
ամենաբարենպաստ գյուղատնտեսական գոտիներից մեկն է։ Տարածքը հայտնի է իր արևոտ օրերի մեծ քանակով, բերրի հողերով և մեղմ կլիմայով, որոնք ստեղծում են իդեալական պայմաններ նուշի այգիների զարգացման համար։
Տարածաշրջանին բնորոշ են.
 տարեկան մեծ քանակությամբ արևային օրեր
 տաք և երկարատև ամառներ, որոնք նպաստում են պտղի
լիարժեք հասունացմանը
 մեղմ ձմեռներ, որոնք ապահովում են ծառերի բնական
հանգստի փուլը
 բերրի ալյուվիալ հողեր, որոնք հարմար են պտղատու
այգիների համար
 ոռոգման հասանելիություն Արարատյան դաշտավայրի
ջրային ռեսուրսներից
Այս բնական պայմանները թույլ են տալիս ստեղծել բարձր արտադրողականությամբ նուշի այգիներ և ապահովել բերքի կայուն որակ։

Մրգաշատ – Հողային բնութագիր

Հող

Բարձրություն՝ ծովի մակարդակից մոտ 830–870 մ

Տեղագրություն՝ Հարթ հովտային հող

Հողօգտագործում՝ Բարձր ինտենսիվությամբ գյուղատնտեսություն

Ինֆաստրուկտուրա՝ Ուժեղ ոռոգման ծածկույթ

Հողի կազմը

Հողի տեսակը՝ Մարգագետնային-չեռնոզեմային և մշակովի ալյուվիալ հողեր

Կառուցվածք՝ Միջինից մինչև ծանր կավահող

Օրգանական նյութ՝ Միջին-բարձր

Ջրահեռացում՝ Շատ լավ

Հողի խորություն՝ Խորը և միատարր

pH: Թեթևակի ալկալային (≈7.3–8.2)

Ջուր և ոռոգում

Կենտրոնացված ոռոգման ջրանցքներ

Ջրամատակարարում աճող սեզոնի ընթացքում

Հարմար է ճշգրիտ ոռոգման համար

Գյուղատնտեսական պիտանիություն

Նուշ, Ընկույզ, Խաղող, Խնձոր, Սալոր

Կլիմայական պայմաններ

Կլիմա մայրցամաքային

Արևոտ օրեր 280–300/տարի

Ամառային ջերմաստիճանը +30-ից +40°C

Ձմեռային ջերմաստիճանը – 2-ից –10°C

Տարեկան տեղումներ ~250–300 մմ

Սառնամանիքի վտանգ Ցածր-միջին (կառավարելի)

Պատկերասրահ