Բարի գալուստ Greeninvest.ai

Առաջին թվային հարթակը Հայաստանում՝ այգիների և կայուն
գյուղատնտեսական ակտիվներում ներդրումներ իրականացնելու
համար՝ երկարաժամկետ եկամտաբերությամբ։

Մեր գործընկերները

Ինչու՞ ներդնել Greeninvest.ai-ում

Մեր ընկերությունն առաջարկում է ծառեր, որոնք շուկայում դասվում են բարձր

լիկվիդայնություն ունեցող ակտիվների շարքին՝ կայուն պահանջարկի և արագ իրացման

հնարավորության շնորհիվ։ Ծառերի շուկան բնութագրվում է շարունակական

պահանջարկով, ինչն ապահովում է կանխատեսելի շրջանառություն և ներդրման

արդյունավետություն։ Մենք առաջնահերթ ենք համարում հաճախորդների ներդրումների

անվտանգությունը։ Այդ նպատակով մեր կողմից վաճառվող յուրաքանչյուր ծառ

ապահովագրված է։ Տնկումից հետո ծառի վնասման կամ կորստի դեպքում ընկերությունը

պարտավորվում է իրականացնել ծառի փոխարինում՝ առանց լրացուցիչ ծախսերի։

Ինչո՞վ է greeninvest.ai-ը տարբերվում այլ հարթակներից

Մեր ընկերությունը առաջարկում է ծառեր, որոնք համարվում են բարձր լիկվիդաինություն ապրանք՝ շուկայում կայուն պահանջարկի և վաճառքի հեշտության շնորհիվ։ Ծառերի շուկան բնութագրվում է շարունակական պահանջարկով, ինչը ապահովում է դրանց արագ իրացումը և կանխատեսելի շրջանառությունը։ Մենք կարևորում ենք հաճախորդի ներդրման անվտանգությունը․ այդ իսկ պատճառով մեր կողմից վաճառվող յուրաքանչյուր ծառ ապահովագրված է։ Այն դեպքում, երբ տնկումից հետո ծառը վնասվի, ընկերությունը ապահովում է նոր ծառ՝ փոխարինման կարգով

Մեր այգիները

Ծանոթացիր այգիներին՝ ուսումնասիրելով այգու քարտեզը և ծառերը։

Երվանդաշատ

3920 Ծառեր · 11 Վաճառված

Yervandashat, Baghramyan community, Armavir Province, Armenia

Մրգաշատ

616 Ծառեր · 3 Վաճառված

Mrgashat, Metsamor community, Armavir Province, 0934, Armenia

Մեր հիմնական արժեքները

GreenInvest.ai-ի արժեքները մեր ռազմավարական մտածողության հիմքն են։ Այդ արժեքներով ենք առաջնորդվում ներդրողների, գործընկերների և համայնքների հետ աշխատելիս՝ ձևավորելով պատասխանատու և երկարաժամկետ համագործակցության մշակույթ։

Ներդրումների անվտանգության ապահովում

Ներդրողի վստահությունը մեր հիմնական կապիտալն է։ Այդ պատճառով յուրաքանչյուր նախագիծ կառուցվում է ռիսկերի նվազեցման և պրոֆեսիոնալ կառավարման սկզբունքներով։

Պրոֆեսիոնալ կառավարում

Մեր նախագծերը ղեկավարում են փորձառու մասնագետներ՝ գյուղատնտեսության, ֆինանսների և ակտիվների կառավարման ոլորտներից։

Թափանցիկություն և վստահություն

Մենք ապահովում ենք բաց և հասկանալի տեղեկատվություն ներդրումների, գործընթացների և արդյունքների վերաբերյալ։

Երկարաժամկետ արժեքի ստեղծում

Մենք արագ շահույթ չենք հետապնդում։ Մեր նպատակը կայուն եկամտաբերությունն է՝ ակտիվների արժեքի շարունակական աճի շնորհիվ։

ESG սկզբունքների պահպանում (Բնապահպանական, Սոցիալական և Կառավարչական)

Մեզ համար կայուն զարգացումը նշանակում է ներդում, որը միաժամանակ ստեղծում է ֆինանսական արժեք, դրական ազդեցություն շրջակա միջավայրի վրա և երկարաժամկետ օգուտ հասարակության համար։

Tree

Ինչպես է իրականացվում մեր ներդրումային գործընթացը

Ընտրեք ծառ կամ նախագիծ

Ընտրեք ծառը կամ նախագիծը՝ ըստ Ձեր նպատակի

Ներդրեք առցանց

Կատարեք ներդրումը առցանց՝ արագ և անվտանգ եղանակով։

Մենք վերահսկում ենք գործընթացները

Ապահովում ենք ծառերի տնկումն ու խնամքը

Դուք վաստակում եք բերքից

Դուք ստանում եք եկամուտ տվյալ ծառի բերքից

Հետևեք ձեր վահանակին

Հետևեք Ձեր վահանակին՝ ներդրման և ծառի մասին տեղեկությանը

Մեր թիմը

Ծանոթացեք Greeninvest-ի մասնագիտական թիմին

Պատրա՞ստ եք ներդրում կատարել մեզ հետ

Մեր ծառերը ձեռք բերելով՝ դուք ձեզ ապահովում եք ոչ միայն շահութաբեր նախագծին մասնակցությամբ, այլև ձեր ապագայի անվտանգության և կայունության հիմքով։ Նուշի և ծիրանի ծառերը երկարաժամկետ ներդրում են, որոնք ապահովում են կայուն եկամուտներ և ավելացնում ձեր ներդրման արժեքը։ Բացի այդ, դուք ներդրում եք կատարում կայուն զարգացման մեջ՝ նպաստելով բնական ռեսուրսների պաշտպանությանը և աջակցելով տեղական համայնքին պատասխանատու գյուղատնտեսության միջոցով։ Ներդրեք այսօր՝ ապահով ապագայի համար և դարձեք հաջողակ պտղաբուծական պատմության մի մասը, որը միավորում է ավանդույթը, նորարարությունն ու շահութաբերությունը։

Ուզու՞մ եք իմանալ ավելին
Ստացեք տեղեկատվություն AI-ից