ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բարի գալուստ https://greeninvest.ai/ կայք։
Խնդրում ենք ուշադիր և մանրամասն ծանոթանալ սույն պայմաններին,
նախքան Կայքի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելը։
ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Կայքի օգտագործման սույն պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) սահմանում են «ԳՐԻՆԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի (պետական գրանցման համար՝ 999.110.1558086, այսուհետ՝ Կայքի իրավատեր) կողմից https://greeninvest.ai/ կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների և տվյալ ծառայությունների՝ Օգտատերերի կողմից օգտագործման պայմաններն ու դրույթները (այսուհետ՝ Պայմաններ)։ Ընկերությունը Կայքի միջոցով մշակում է Օգտատերերի անձնական տվյալները՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Սույն Պայմանները կարգավորում են Կայքի և Օգտատերերի իրավահարաբերությունները։
1.2. Մուտք գործելով և/կամ Կայքից օգտվելով և/կամ Կայքում առաջարկվող Ծառայություններից օգտվելով և/կամ Կայքում հաշիվ ստեղծելով՝ Դուք, որպես Կայքի Օգտատեր, համաձայնում եք և պարտավորվում եք պահպանել Պայմանների դրույթները։
1.3. Մուտք գործելով Կայք կամ օգտվելով Կայքից՝ Օգտատերը համաձայնվում է իր անձնական տվյալների մշակմանը, ներառյալ ազգանունը, անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը և այլ տեղեկատվությունը, ինչպես նկարագրված է սույն Պայմաններում: Եթե Օգտատերը չի համաձայնում սույն Պայմաններին, ապա նա չի կարող օգտագործել Կայքը:
1.4. Պայմանները կարող են պարբերաբար թարմացվել՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ Ընկերության ներքին քաղաքականությունների փոփոխությունների վրա:
1.6. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի թարմացնել կամ փոփոխել սույն Պայմանները, որոնց վերաբերյալ Օգտատերերը կծանուցվեն Ընկերության կայքում հրապարակման միջոցով: Այդ դեպքում Օգտատերերին տրամադրվում է ողջամիտ ժամանակահատված՝ վերանայելու թարմացված Պայմաններն ու կանոնները՝ նախքան համապատասխան փոփոխությունների ուժի մեջ մտնելը: Օգտատերերը պետք է էլեկտրոնային եղանակով՝ Կայքում իրենց անձնական էջի միջոցով հաստատեն իրենց համաձայնությունը փոփոխություններին:
1.7. Եթե Օգտատերը չի համաձայնում փոփոխություններին, ապա չի կարող օգտվել Կայքից։
2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
2.1. Կայք – https://greeninvest.ai/ հարթակ, որի միջոցով տարբեր ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք կարող են տեղադրել ծառ/եր/ի օտարման և դրա շրջանակներում վերջիններիս կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ հայտարարություններ։ Կայքի հիմնական գործառույթը ծառ/եր/ի օտարման և դրա շրջանակներում առաջարկվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, ծառի գնման պահից մինչև բերքահավաքը համապատասխան QR կոդի միջոցով ծառի հասունացման ամբողջ ընթացքին հետևելու հասանելիության ապահովումն է։
Կայքում սույն մասով սահմանված պայմաններն ապահովելու նպատակով՝ Կայքի ցանկացած օգտատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականանում է, օրինակ՝ անուն, ազգանուն, կազմակերպության անվանում, գրանցման համար, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե, QR կոդ, լուսանկար, վիդեոտեսահոլովակ, IP հասցե և այլ նմանատիպ նույնականացուցիչներով:
2.2. Վաճառող և/կամ Կատարող – ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, Կայքի միջոցով վաճառում է ծառ/եր/, ինչպես նաև մատուցում է Գնորդին վաճառված ծառի խնամքի և սպասարկման Ծառայություններ։
2.3. Գնորդ և/կամ Պատվիրատու՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով ձեռք է բերում Վաճառողի (Կատարողի) կողմից Կայքի միջոցով վաճառվող ծառ։
2.4. Տվյալների մշակող – «ԳՐԻՆԻՆՎԵՍՏ» ՍՊԸ, որը մշակում է Կայքի օգտատերերի անձնական տվյալները՝ տվյալների վերահսկողի անունից և հրահանգներով։
2.5. Տվյալների վերահսկող – «ԳՐԻՆԻՆՎԵՍՏ» ՍՊԸ, որը որոշում է տվյալների մշակման նպատակները և միջոցները և պատասխանատու է տվյալների մշակման օրինականության և անվտանգության համար:
2.6. Լիազորված անձ - իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որին տվյալների մշակողի կողմից օրենքով սահմանված դեպքերում կամ պայմանագրի հիման վրա պատվիրվել է հավաքել, մուտքագրել, համակարգել կամ այլ կերպ մշակել անձնական տվյալներ:
2.7. Համաձայնություն – Տվյալների սուբյեկտի կողմից կամավոր, կոնկրետ, տեղեկացված և միանշանակ կամքի արտահայտություն, որը հաստատում է նրա համաձայնությունն իր անձնական տվյալների մշակմանը:
2.8. Մշակում – անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ապահովելու կամ վերլուծելու կամ ջնջելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ։
2.9. Երրորդ կողմ – իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ուղղակիորեն ներգրավված չէ վերահսկողի և տվյալների սուբյեկտի միջև հարաբերություններում, բայց կարող է ստանալ տվյալներ վերահսկողի հրահանգներով:
3. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Կայքը տրամադրում է գյուղատնտեսական արտադրանքների (ակտիվների), մասնավորապես՝ նուշի ծառերի ձեռքբերմամբ դրանց ներդրումային հնարավորություններ (օր.՝ ծառեր, այգիներ և այլն)։ Կայքը չի հանդիսանում բանկ, ներդրումային ընկերություն կամ լիցենզավորված բրոքեր և չի մատուցում ներդրումային ծառայություններ։ Կայքը հանդիսանում է միջնորդ գյուղատնտեսական արտադրանք (ակտիվ) վաճառող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց և դրանք ձեռքբերել ցանկացող անձանց միջև։
3.2. Գյուղատնտեսական արտադրանքներից (ակտիվներից) սպասվելիք եկամուտները կախված են կլիմայական գործոններից, դրանց շուկայական գներից և այլ արտաքին գործոններից։ Ծառի հետագա եկամուտը հաշվարկվում է համաձայն Կայքում տեղադրված եկամտաբերության հաշվիչ-մեթոդաբանության։
3.3. Կայքի Օգտատերը, մուտք գործելով Կայք, պետք է գրանցի անձնական գրասենյակ համակարգ ՝ իր ձեռքբերած ծառերին հետևելու և Կայքի ծառայություններին ծանոթանալու համար։ Գրանցումն ավարտելով՝ Օգտատերը հաստատում է, որ կարդացել է սույն Պայմանները և համաձայն եք դրանց հետ։
4. «ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՄԱԿԱՐԳ
4.1. Կայքի Օգտատերը մուտք գործելով Կայք, կարող է գրանցել անձնական գրասենյակ («անձնական հաշիվ»), որը հնարավորություն է տալիս բոլորից շուտ ծանոթանալ Կայքի նորություններին և ավելին իմանալ պոտենցիալ ներդրումային հնարավորությունների մասին, օրինակ՝ ընկուզենիների և/կամ այլ տեսակի ծառերի մեջ ներդրումներ կատարելու վերաբերյալ և այլն։
4.2.Անձնական գրասենյակը հնարավորություն է տալիս դիտել ձեռքբերված արտադրանքի վերաբերյալ տեղեկությունները, ձեռքբերել նոր արտադրանք, կատարել վճարումներ, իրեն տրամադրված QR կոդով հետևել իր կողմից ձեռքբերված ծառին և դրա աճմանը։
4.3. Անձնական գրասենյակ հնարավոր է մուտք գործել Կայքի միջոցով՝ Կայքում գրանցվելու պահին տրամադրված մուտքանվան և գաղտնաբառի միջոցով։
4.4. Անձնական գրասենյակում առկա են հետևյալ ուղղորդիչները՝
4.5. Կայքում գրանցումն ավարտելով՝ օգտատերն ավտոմատ կերպով հաստատում է, որ ծանոթացել է սույն Պայմաններին և համաձայն է դրանց հետ։
5. ԾԱՌԵՐԻ ՕՏԱՐՈՒՄ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
5.1. Կայքում ներկայացված օտարվող ծառերի ձեռքբերման համար համաձայնությունը համարվում է տրված միայն այն դեպքում, եթե Օգտատերը գրանցվում է Կայքում, ծանոթանում է սույն Պայմաններին, Կայքում ունենում է իր անձնական գրասնենյակը և կնքում է ծառի օտարման համապատասխան հրապարակային պայմանագիր։ Սույն գործողությունը ներկայացնում է Օգտատիրոջ ակտիվ համաձայնությունը անձնական տվյալների մշակմանը՝ լիովին համապատասխանելով նախնական տեղեկացված համաձայնության չափանիշներին:
5.2. Կայքում տեղադրված հայտարարությունների համար պատասխանավություն կրում է այն տեղադրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը։ Կայքի իրավատերն իրեն իրավունք է վերապահում չհրապարակել կամ իր կողմից հեռացնել անպատշաճ բովանդակություն պարունակող և Կայքի ուղղվածությանն ու նպատակին չհամապատասխանող հայտարարություն(ներ)ը:
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6.1. Կայքը և Կայքի իրավատերը
Կայքում տեղադրված բոլոր տեղեկությունները և նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով և պատկանում են Կայքին կամ տեղեկատվությունը տեղադրող նշված կողմին:
6.1.1. Օգտատերերը չեն կարող պատճենել, վերարտադրել, տարածել, հրապարակել, փոխանցել կամ որևէ կերպ առևտրային կամ այլ նպատակներով օգտագործել Կայքում տեղադրված ցանկացած տեղեկատվություն:
6.1.2. Օգտվելով Կայքի ծառայություններից և Կայքում տեղադրելով համապատասխան տեղեկատվություն, այն տեղադրող անձինք ընդունում են, որ բացառապես իրենք են պատասխանատու Կայքում տեղադրված իրենց տեղեկատվության և դրա շրջանակներում իրենց գործողությունների և/կամ անգործության համար։
6.1.3. Գրանցվելով Կայքում՝ Կայքի օգտատերը համաձայնում է
6.1.4. Կայքի իրավատերը գործադրում է բոլոր ողջամիտ ջանքերը սույն Պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները կատարելու, այդ թվում՝ ծառայությունների բնականոն աշխատանքը, Կայքում տեղադրված տեղեկությունների հասանելությունը և անվտանգությունը ապահովելու և Կայքի օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու համար, եթե միայն հակառակը չի պահանջվում ՀՀ օրենսդրությամբ:
6.1.5. Կայքի իրավատերը ցանկացած պահի կարող է առանց նախնական ծանուցման փոփոխել Կայքի ցանկացած գործառույթ կամ հնարավորություն ու բովանդակություն՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու նման փոփոխությունների համար:
6.1.6. Կայքի բովանդակության և ծառայությունների բարձր որակը պահպանելու համար Կայքի իրավատերն իրավունք ունի սահմանափակել կամ արգելափակել ցանկացած օգտատերերի ցանկացած անօրինական գործողություն:
6.1.7. Կայքի իրավատերն իրավունք ունի մերժել օգտատիրոջ մուտքը Կայք, եթե վերջինս խախտել է սույն Պայմանների պահանջները: Կայքի իրավատերն իրավունք ունի առանց որևէ նախնական ծանուցման և իր հայեցողությամբ ցանկացած պահի ջնջել կամ անջատել օգտատիրոջ հաշիվը և հեռացնել օգտատիրոջ կողմից տեղադրված անպատշաճ տեղեկատվությունը՝ առանց պատասխանատվություն կրելու իր գործողությունների համար օգտատիրոջ և/կամ երրորդ անձանց նկատմամբ:
6.1.8. Կայքի իրավատերն իրավունք ունի ցանկացած պահի պահանջել օգտատիրոջից հաստատել գրանցման ընթացքում նշված տեղեկատվությունը և պահանջել օժանդակ փաստաթղթեր՝ բացառապես վերջինիս նույնականացման նպատակով (մասնավորապես՝ անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ), որոնց չտրամադրումը օգտատիրոջ կողմից կգնահատվի որպես կեղծ տեղեկատվության տրամադրում։ Եթե Կայքի իրավատիրոջը տրամադրված փաստաթղթերում նշված օգտատիրոջ տվյալները չեն համընկնում գրանցման մեջ նշված տվյալներին, ինչպես նաև այն դեպքում, երբ գրանցման մեջ նշված տվյալները պատշաճ կերպով չեն նույնականացնում օգտատիրոջը, ապա Կայքի իրավատերը կարող է մերժել օգտատիրոջ մուտքը Կայք՝ նախնական ծանուցմամբ կամ առանց դրա՝ մինչև նշված խնդրի կարգավորումը:
6.1.9. Օգտատիրոջ կողմից անձնական տվյալների ոչնչացման հարցման կամ համաձայնության հետկանչի դեպքում՝ Կայքի իրավատերն իրավունք ունի դադարեցնել Կայքի կողմից վերջինիս տրամադրվող ծառայությունների մատուցումը, եթե տվյալների գոյությունը և մշակումը նման ծառայությունների տրամադրման անհրաժեշտ պայման է:
6.2. Օգտատիրոջ պարտականությունները․
Օգտատերը պարտավոր է՝
6.3. Օգտատիրոջ իրավունքները․
6.3.1. Տվյալների սուբյեկտը, այսինքն՝ Կայքի Օգտատերը, ՀՀ օրենսդրության համաձայն ունի հետևյալ իրավունքՆերը, որոնք Կայքի իրավատերը պարտավորվում է պատշաճ կարգով ապահովել՝
6.3.2. Ընկերությունը պարտավոր է քննարկել Օգտատիրոջ այս հարցումները ողջամիտ ժամկետում և Օգտատիրոջը պատասխան տրամադրել ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
6.3.3. Իր իրավունքներն իրականացնելու համար Օգտատերը կարող է կապ հաստատել Ընկերության հետ էլ. փոստով՝ _____________________, գրավոր կամ Կայքի հատուկ գործառույթի միջոցով: Հարցումը պետք է ներառի սուբյեկտի անունը, ազգանունը և այն տվյալները, որոնց վերաբերում է հարցումը: Ընկերությունը պարտավոր է համապատասխան գործողություններ ձեռնարկել ոչ ուշ, քան 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
6.3.4. Օգտատերն իրավունք ունի ցանկացած պահի պահանջել ոչնչացնել Կայքի իրավատիրոջ մոտ պահվող անձնական տվյալները: Կայքի իրավատերն ապահովում է տվյալների ոչնչացումը պաշտոնական հարցումը ստանալուց ոչ ուշ, քան 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում և օգտատիրոջը տրամադրում է համապատասխան տեղեկություններ:
6.3.5. Վերոհիշյալ ժամկետը և ընթացակարգը կիրառվում են նաև Օգտատիրոջ կողմից համաձայնության հետկանչի դեպքում: Օգտատերն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել անձնական տվյալների մշակումից, որը չի ազդի համաձայնության գործողության ընթացքում արդեն իսկ իրականացված մշակման վրա:
6.3.6. Կայքի իրավատիրոջ կողմից տվյալների ոչնչացման մերժումը թույլատրելի է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ լիազորված պետական մարմնի օրինական պահանջի հիման վրա:
6. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
6.1. Կայքի իրավատերը հատուկ ուշադրություն է դարձնում անչափահասների տվյալների մշակման օրինականությանը և անվտանգությանը: Անչափահասների տվյալների մշակումն իրականացվում է միայն ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան՝
6.2. Անչափահասների տվյալների մշակումը հիմնված է բացառապես նրանց լավագույն շահերի վրա։
6.3. Անչափահասների համար Կայքի միջոցով ծառ կարող է ձեռքբերվել վերջինիս օրինական ներկայացուցչի կողմից՝ համապատասխան պայմանագրի կնքմամբ (նվիրատվություն, նվիրաբերություն)։
7. ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ
Գրանցվելով Կայքում՝ Ես կամավոր, գիտակցված, անվերապահ և լիարժեք հաստատում եմ, որ ծանոթացել եմ Կայքի իրավատիրոջ Կայքի Պայմաններին և Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությանը և համաձայն եմ հետևյալին՝
8. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
8.1. Կայքի իրավատերը ստանձնում է Օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը: Սույն Գաղտնիության քաղաքականությունը պարզաբանում է, թե ինչպես է Ընկերությունը հավաքում, օգտագործում, պահպանում և պաշտպանում Օգտատիրոջ անձնական տվյալները, երբ Օգտատերն օգտագործում է Կայքը:
8.2. Օգտագործելով Կայքը՝ Դուք համաձայնվում եք սույն Գաղտնիության քաղաքականությունում նկարագրված կարգին և գործելակերպին: Եթե Դուք չեք համաձայնում սույն Քաղաքականությանը, խնդրում ենք չօգտագործել Կայքը:
9. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ընկերությունը կարող է հավաքագրել հետևյալ անձնական տվյալները՝
9.1. Ինչպե՞ս է ընկերությունն օգտագործում կայքում հավաքագրված տվյալները
Ընկերությունն օգտագործում է հավաքագրված տվյալները հետևյալ նպատակներով՝
9.2. Մշակման իրավական հիմքը
Կայքում անհրաժեշտ բոլոր անձնական տվյալները մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, մասնավորապես «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայասատանի Հանրապետության օրենքին համապատասխան: Համաձայնությունը ստացվում է բացահայտ կարգով՝ նախքան տվյալների հավաքումը կամ օգտագործումը, ներառյալ մարքեթինգային նպատակների համար:
9.3. Մարքեթինգ և հաղորդակցություն
Օգտագործելով Կայքը՝ Դուք համաձայնվում եք ստանալ մարքեթինգային հաղորդակցություններ: Դուք կարող եք ցանկացած ժամանակ հրաժարվել դրանք ստանալուց Կայքի կարգավորումների միջոցով կամ Կայքի իրավատիրոջ հետ ուղղակիորեն կապ հաստատելու միջոցով:
9.4. Տեղեկատվությունը երրորդ անձանց փոխանցում
Կայքի իրավատերը կարող է Կայքում հավաքագրված տվյալները փոխանցել երրորդ անձանց միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում։
9.5. Տվյալների պահպանում և անվտանգություն
Կայքում հավաքագրված տվյալները Կայքի իրավատերը պահպանում է 25/քսանհինգ/ տարի ժամկետով:
Կայքի իրավատերն օգտագործում է գաղտնագրում, անվտանգ սերվերներ և մուտքի վերահսկողություն՝ Օգտատերերի տվյալները չթույլատրված մուտքից կամ կորստից պաշտպանելու համար:
9.6. Սույն քաղաքականության թարմացումները
Կայքի իրավատերն իրավասու է ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն քաղաքականությունը: Օգտատերերը կծանուցվեն Կայքի կամ էլ. փոստի միջոցով և փոփոխությունների արդյուքնում, որտեղ կիրառելի է կպահանջվի Օգտագիրոջ համապատասխան նորացված համաձայնությունը:
Լիովին համաձայն եմ և ընդունում եմ սույն Պայմանները