Sold
Not Sold
| Имя | Год | Возраст | Цена | Код | QR | Корзина |
|---|---|---|---|---|---|---|
| записи не найдены | ||||||
|
Тип дерева
|
Год посадки
|
Цена покупки
Количество деревьев
Период расчёта (годы)
|
| Год | Возраст | Количество | Урожай дерева за 1 год | Общая цена покупки | Доход | Расход | Прибыль | Средний годовой % |
|---|
| Сумма | : 0 |
Средний годовой % :0 % |
Общая прибыль :0 ֏ |
||
|
Прибыль от продажи ореха и продажи дерева
0 ֏
|
|||||
Մրգաշատի նուշի այգիներ
Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում տեղակայված է ժամանակակից և բարձր արդյունավետությամբ նուշի այգիներ, որը պատկանում է 1SQ Ագրո ընկերությանը։ Այն հիմնադրվել է 2024 թվականին և զբաղեցնում է շուրջ 63 հեկտար տարածք, որտեղ տնկված է ավելի քան 18 000 իսպանական նուշի ծառ։ Նախագիծը ստեղծվել է երկարաժամկետ գյուղատնտեսական ներդրումների և կայուն եկամտաբերության ապահովման նպատակով՝ կիրառելով ժամանակակից ագրոտեխնոլոգիաներ և միջազգային փորձը։ Այգին հիմնված է բարձրորակ իսպանական սորտերի հիման վրա, որոնք ընտրվել են՝ հաշվի առնելով Հայաստանի կլիմայական պայմանները և նուշի միջազգային շուկայի պահանջարկը։ Այգին նախագծվել է ինտենսիվ մոդելով, որը ապահովում է բարձր բերքատվություն, արդյունավետ ջրօգտագործում և երկարաժամկետ արտադրողականություն։
Նախագծի հիմնական ցուցանիշները
Տարածք — 63 հեկտար
Գտնվելու վայրը — Արմավիրի մարզ, Մրգաշատ համայնք
Ընկերություն — 1 SQ ագրո
Մշակաբույս — նուշ
Ագրոտեխնոլոգիա — ինտենսիվ այգեգործություն
Ոռոգման համակարգ — կաթիլային ոռոգում
Նախագծի նպատակ — երկարաժամկետ գյուղատնտեսական ակտիվների
ստեղծում
Ժամանակակից գյուղատնտեսություն
Այգին հիմնադրվել է՝ կիրառելով նորագույն գյուղատնտեսական
տեխնոլոգիաներ.
ինտենսիվ տնկման սխեմա
կաթիլային ոռոգման համակարգ
հողի մշտական ագրոքիմիական վերահսկում
ժամանակակից ագրոնոմիական կառավարում
Այս մոտեցումը ապահովում է ծառերի առողջ զարգացում, բարձր բերքատվություն և այգու երկարատև արդյունավետ շահագործում։
Կայուն և թափանցիկ ներդրումային մոդել
Մրգաշատի նուշի այգիները հանդիսանում են գյուղատնտեսական ակտիվների ներդրումային ծրագրի կարևոր մաս։ Ներդրողները հնարավորություն ունեն մասնակցել իրական գյուղատնտեսական նախագծին՝ հիմնված իրական ծառերի և իրական արտադրության վրա։ Ընդհանուր 63 հա այգիներում տնկված 18 000 ծառերից 1000 հատը ներառվել է ներդրումային ծրագրում ՝ներկայացվել են վաճառքի GreenInvest.ai հարթակում:
Բնակլիմայական պայմաններ
Մրգաշատ համայնքը գտնվում է Արմավիրի մարզում՝ Արարատյան դաշտավայրում, որը Հայաստանի
ամենաբարենպաստ գյուղատնտեսական գոտիներից մեկն է։ Տարածքը հայտնի է իր արևոտ օրերի մեծ քանակով, բերրի հողերով և մեղմ կլիմայով, որոնք ստեղծում են իդեալական պայմաններ նուշի այգիների զարգացման համար։
Տարածաշրջանին բնորոշ են.
տարեկան մեծ քանակությամբ արևային օրեր
տաք և երկարատև ամառներ, որոնք նպաստում են պտղի
լիարժեք հասունացմանը
մեղմ ձմեռներ, որոնք ապահովում են ծառերի բնական
հանգստի փուլը
բերրի ալյուվիալ հողեր, որոնք հարմար են պտղատու
այգիների համար
ոռոգման հասանելիություն Արարատյան դաշտավայրի
ջրային ռեսուրսներից
Այս բնական պայմանները թույլ են տալիս ստեղծել բարձր արտադրողականությամբ նուշի այգիներ և ապահովել բերքի կայուն որակ։
Բարձրություն՝ ծովի մակարդակից մոտ 830–870 մ
Տեղագրություն՝ Հարթ հովտային հող
Հողօգտագործում՝ Բարձր ինտենսիվությամբ գյուղատնտեսություն
Ինֆաստրուկտուրա՝ Ուժեղ ոռոգման ծածկույթ
Հողի տեսակը՝ Մարգագետնային-չեռնոզեմային և մշակովի ալյուվիալ հողեր
Կառուցվածք՝ Միջինից մինչև ծանր կավահող
Օրգանական նյութ՝ Միջին-բարձր
Ջրահեռացում՝ Շատ լավ
Հողի խորություն՝ Խորը և միատարր
pH: Թեթևակի ալկալային (≈7.3–8.2)
Կենտրոնացված ոռոգման ջրանցքներ
Ջրամատակարարում աճող սեզոնի ընթացքում
Հարմար է ճշգրիտ ոռոգման համար
Նուշ, Ընկույզ, Խաղող, Խնձոր, Սալոր
Կլիմա մայրցամաքային
Արևոտ օրեր 280–300/տարի
Ամառային ջերմաստիճանը +30-ից +40°C
Ձմեռային ջերմաստիճանը – 2-ից –10°C
Տարեկան տեղումներ ~250–300 մմ
Սառնամանիքի վտանգ Ցածր-միջին (կառավարելի)