Երվանդաշատ

YERRA համայնք

Խնամվող ծառի գինը սկսած: 40000 ֏

Ծրագրի տևողությունը: 25 տարի

Ներդրումների եկամտաբերություն (ROI) 14.2-18.2%

 

Все деревья - 3920
Проданные деревья - 11



Инвестиционная ценность
Средний годовой доход
0%
Совокупный годовой доход
0%

Tree Value Growth Calculator

Annual percentage growth in value 0%

Добавить дерево в корзину

Нажав на дерево, вы увидите QR-код, который предоставит полную информацию о дереве, а также позволит добавить его в корзину

Важно отметить

Что получают клиенты за цену саженца

1. Удобрение, лечение, полив, мелиорация деревьев
2. Консультация агронома
3. Организация сбора урожая
4. Реализация урожая
5. Уход за деревьями и сельскохозяйственные мероприятия

Area Attractions

Discover cultural, entertainment, and leisure spots around the area.

Մեծամորի հնագիտական արգելոց-թանգարան
Մեծամորի հնագիտական արգելոց-թանգարան

բրոնզի դարի բնակավայր և հնագիտական գտածոների թանգարան:...

Շահումյանի լիճ
Շահումյանի լիճ

Բնության հանգստի և թռչնադիտարկման վայր...

Արմավիրի հնավայր
Արմավիրի հնավայր

Հայաստանի վաղ մայրաքաղաք, հնագիտական պարսպներ ու ամրոցների մնացորդներով։...

Երվանդաշատի նուշի այգիներ

Արմավիրի մարզի բերրի հողերի վրա՝ Երվանդաշատի՝ ՅԵՐՐԱ ժամանակակից համայնքում, ստեղծվել է տարածաշրջանի ամենախոշոր և ժամանակակից նուշի այգիներից մեկը։ Այն հիմնադրվել է 2024 թվականին և զբաղեցնում է շուրջ 300 հեկտար տարածք, որտեղ տնկված է ավելի քան 100 000 իսպանական նուշի ծառ։
Այս այգին ստեղծվել է որպես երկարաժամկետ գյուղատնտեսական ներդրումային նախագիծ՝ համադրելով ժամանակակից այգեգործական տեխնոլոգիաները, կայուն գյուղատնտեսությունը և ներդրողների համար իրական բնական ակտիվների սեփականատեր դառնալու հնարավորությունը։

Հողային և բնական պայմաններ
Երվանդաշատը գտնվում է Հայաստանի ամենաբարենպաստ գյուղատնտեսական գոտիներից մեկում։ Տարածքի հողերը դասվում են ալյուվիալ-մարգագետնային և սևահողային տիպերի, որոնք առանձնանում են.
 բարձր բերրիությամբ
 լավ ջրաթափանցելիությամբ
 օրգանական նյութերի հարուստ պարունակությամբ
Այս հողերը հատկապես հարմար են նուշի աճեցման համար, քանի որ ապահովում են ծառերի արմատային համակարգի առողջ զարգացում և բարձր արտադրողականություն։ Տարածաշրջանի կլիման նույնպես նպաստավոր է նուշի այգիների համար։ Տարեկան արևոտ օրերի մեծ քանակը, մեղմ ձմեռները և երկարատև տաք ամառները ստեղծում են իդեալական պայմաններ ծառերի բնական աճի և պտղաբերության համար։

Ժամանակակից գյուղատնտեսական նախագիծ

ՅԵՐՐԱ-ի նուշի այգիները ստեղծվել են ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառմամբ.
 հողի մասնագիտական ագրոտեխնիկական պատրաստում
 կաթիլային ոռոգման համակարգ
 ծառերի ճիշտ տնկման սխեմա
 մշտական ագրոնոմիական վերահսկողություն

Ներդրումային ծրագիր

Ընդհանուր 300 հա այգիներում տնկված 100 000 ծառերից 10 000 հատը ներառվել են ներդրումային ծրագրում ՝ներկայացվել են վաճառքի GreenInvest.ai հարթակում: Յուրաքանչյուր ծառ հանդիսանում է իրական գյուղատնտեսական ակտիվ և գործող այգու մաս։ Ծառերի նոր սեփականատերերը ստանում են.
 մասնակցություն բերքատվությանը
 գյուղատնտեսական ակտիվի արժեքի աճից շահույթ
 երկարաժամկետ բնական ներդրումային գործիք

Աճ և երկարաժամկետ արժեք

Նուշի ծառերը սկսում են բերք տալ տնկումից 3-4 տարի անց, 5-12 տարում սկսվում է ակտիվ բերքատվության շրջան , իսկ ամբողջ արտադրական ցիկլը շարունակվում 25 տարի ։ Այս ընթացքում ծառը ոչ միայն ապահովում է բերք, այլ նաև մեծացնում է իր արժեքը որպես գյուղատնտեսական ակտիվ։

Երվանդաշատ – Հողային բնութագիր

Հող

Բարձրություն՝ ծովի մակարդակից մոտ 1000-1200 մ

Տեղագրություն՝ հարթ - մեղմ թեքություն

Հասանելիություն՝ ճանապարհային լավ հասանելիություն, մոտ է ոռոգման ջրանցքներին

Հողի կազմը

Հողի տեսակը՝ ալյուվիալ-մարգագետնային և թեթև կավային

Կառուցվածք՝ կավահողից մինչև ավազահող

Օրգանական նյութ՝ միջին (կարելի է հարստացնել կոմպոստով)

Ջրահեռացում՝ լավ

Հողի խորություն՝ խորը (գերազանց է ծառերի արմատների համար)

pH: չեզոքից մինչև թույլ ալկալային (≈7.2–8.0)

Ջուր և ոռոգում

Մատակարարվում է արարատյան դաշտավայրի ոռոգման ցանցից

Ստորգետնյա ջրերը հասանելի են միջին խորության վրա

Հարմար է կաթիլային ոռոգման համակարգերի համար

Գյուղատնտեսական պիտանիություն

Նուշ, Ընկույզ, Ծիրան, Դեղձ, Խաղող

Կլիմայական պայմաններ

Կլիմա մայրցամաքային

Արևոտ օրեր 280–300/տարի

Ամառային ջերմաստիճանը +28-ից +36°C

Ձմեռային ջերմաստիճանը 2-ից –10°C

Տարեկան տեղումներ ~250–300 մմ

Սառնամանիքի վտանգ Ցածր-միջին (կառավարելի)

 

Галерея